Հետևեք մեզ.

Հայտարարություններ

ապր 02, 2015

Սեմինար Ցողամարգի միջնակարգ դպրոցում

 
ՀՀ Շիրակի մարզի  Ցողամարգի միջնակարգ դպրոցում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը Հայոց Մեծ  Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված  «Պատմության լուռ վկաները» ծրագրի շրջանակներում 12-18 տարեկան աշակերտների համար ապրիլի 14-ին, ժամը` 14:00-ին կանցկացնի.
«Ցեղասպանություն» թեմայով սեմինար 
«Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողները» թեմայով փաստավավերագրական ֆիլմի դիտում և քննարկումներ:
      Մասնակիցների թիվը սահմանափակ է. ցանկացողները կարող են   ցուցակագրվել մինչև ապրիլի 7-ը: 
 
                                           «Ընտանիք» ՄՊՍ կենտրոն                                                 
 

Տեսնել Ավելին
ապր 02, 2015

Սեմինար «Պատմության լուռ վկաները» ծրագրի շրջանակներում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Պատմության լուռ վկաները» ծրագրի շրջանակներում 13-18 տարեկան սաների համար կանցկացվի  սեմինար՝
«Ցեղասպանություն»  թեմայով՝ ս/թ ապրիլի 10-ին ժամը 15:00
«Հուշակոթողների պահպանում» և «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրեր՝ նվիրված առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին» թեմաներով՝ ս/թ ապրիլի 13-ին ժամը 15:00:
 
Մասնակիցների թիվը սահմանափակ է, ցանկացողները մինչև ապրիլի 7-ը  կարող են ցուցակագրվել կենտրոնի ուսուցչանոցում:
 
 
 

Տեսնել Ավելին
ապր 02, 2015

<Գարնան շունչը> խորագրով գեղարվեստական միջոցառում

2015 թվականի ապրիլի 2-ին <Ընտանիք>  ՄՊՍ կենտրոնում կանցկացվի  <Գարնան շունչը>
խորագրով գեղարվեստական միջոցառում:
 

Տեսնել Ավելին
մրտ 31, 2015

Կլոր–սեղան քննարկում «Ընտանիք» կենտրոնում

 

2015 թվականի ապրիլի 2-ին, ժամը 15:00-ին, «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի կունենա հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված կլոր–սեղան քննարկում` «Ցեղասպանության դրդապատճառները, հետևանքները և միջազգային արձագանքները» խորագրով:

Տեսնել Ավելին
մրտ 26, 2015

Միջոցառում նվիրված թատրոնի օրվան

2015 թ-ի մարտի 27-ին <Ընտանիք > ՄՊՍ կենտրոնի դահլիճում տեղի կունենա
 գեղարվեստական միջոցառում՝ նվիրված թատրոնի օրվան:
 

Տեսնել Ավելին
մրտ 26, 2015

The performance of the fairy tale “The death of Kikos”

 
On March 20, 2015, at 15:00 am, the performance of the fairy tale "The death of Kikos" dedicated to the international day of puppeteer will take place in the hall of “Endanik” youth creative center. 
 

Տեսնել Ավելին
մրտ 26, 2015

Matinee dedicated to Hovhannes Shiraz

 

On March 19, 2015, at 15:00 am, literary event dedicated to Hovhannes Shiraz will take place in the hall of “Endanik” youth creative center. We cordially invite.

Տեսնել Ավելին
մրտ 26, 2015

«Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ

                                     
«Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ   ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  կազմակերպում է  «Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ:
 
Մրցույթը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: 
Մրցույթին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր՝ 10-14 և 15-18 տարեկան դեռահասներ: 
 
Կարող են ներկայացվել դեկորատիվ-կիրառական արվեստի ցանկացած ոճի  աշխատանքներ տարբեր նյութերի համադրությամբ:
 
Գնահատման ընթացքում հաշվի են առնվելու նախագծի գաղափարի յուրօրինակությունը և կատարման տեխնիկան:
 
Աշխատանքների  ներկայացման ժամկետն է՝ 2015թ. սեպտեմբերի 20-ից մինչև 30-ը: 
Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ www.entanik.am կայք էջից:                                                           
 
 
 
                             «Ցավի գույնը» ստեղծագործական մրցույթ
 
 Հարգելի պատանիներ, աղջիկներ և  ուսումնական հաստատությունների ղեկավարներ  ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնը  կազմակերպում է ստեղծագործական մրցույթ՝ «Ցավի գույնը» խորագրով:
Մրցույթը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
 
Մրցույթի նպատակը
• Ստեղծագործական աշխատանքների միջոցով հարգանքի տուրք մատուցել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
• Խթանել դեռահասների ստեղծագործական  մտածողությունը:
• Զարգացնել  համագործակցելու կարողություն:
• Ներկայացնելով հայ ժողովրդի անցյալի սև էջերը արթուն պահել ազգային հիշողությունը: 
• Բացահայտել տաղանդավոր երեխաներին:
 
Մրցույթը հնարավորություն կտա ևս մեկ անգամ  անդրադարձ կատարել հայ ազգի նկատմամբ գործած ոճրագործությանը և խրախուսել պահանջատիրությունը:
 
Մրցույթի  թեմաները
• « Անցյալի ողբերգական էջեր»
• «Ցեղասպանության ճանաչում»
• « Արդար  պայքար»
• « Պահանջս մեկն է…»
• «Շարունակելու ենք մեր պայքարը»
• «Լուսավոր ապագա»
• «Վերածնունդ»
 
Մրցույթի մասնակիցները 
Մրցույթին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր՝ 10-14 և 15-18 տարեկան հայազգի կամ  հայկական արմատներ ունեցող դեռահասներ՝  Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Սփյուռքից:
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դեկորատիվ-կիրառական  արվեստի աշխատանքներ /խեցեգործություն, արծաթագործություն, ասեղնագործություն, փայտի փորագրություն, գորգագործություն, նկարչություն և այլն/, ինչպես նաև ցանկացած նյութերի համադրությամբ աշխատանքներ:
 
 Ներկայացվող պահանջները
• Աշխատանքների առավելագույն չափը՝ 40- 60 սմ
• Քաշի առավելագույն չափը 5կգ
Մրցույթի թեմաներին և նշված չափերին չհամապատասխանող աշխատանքները ինքնաբերաբար դուրս կմնան մրցույթից: 
Աշխատանքները պետք է լինեն  ճիշտ փաթեթավորված:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ աշխատանք:
Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքներ:
Ընդունվում են միայն աշխատանքների բնօրինակները, կցված լրացված հայտով :
Հայտը պետք է լրացված լինի ընթեռնելի՝  հայերեն, ռուսերեն կամ անգլերեն  լեզուներով: 
Անհրաժեշտ խորհրդատվության համար կարող եք դիմել գրավոր՝ info@entanik.am էլեկտրոնային հասցեին:
 
Մրցույթի կազմակերպման կարգը
Աշխատանքների  ներկայացման ժամկետն է՝ 2015թ. սեպտեմբերի 20-ից մինչև 30-ը: 
Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հաձնաժողովի կողմից, նախապատվությունը կտրվի առավելագույն ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերած մասնակիցներին: 
Յուրաքանչյուր տարիքային խմբի  հաղթողներին կշնորհվի առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ և պատվոգրեր: 
Կտրվի նաև մրցանակ լավագույն ստեղծագործական մտքի համար:
 
Հոկտեմբերի 15-ին մրցույթի արդյունքները կհրապարակվեն www.entanik.am կայք էջում և տարբեր լրատվամիջոցներով:
Հոկտեմբերի 23-ին կցուցադրվեն լավագույն աշխատանքները, հաղթողներին կհանձնվեն մրցանակներ և պատվոգրեր:
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝  ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անի թաղամաս, 11 փողոց, 5/2 , «Ընտանիք»  ՄՊՍ կենտրոն:  
 
Կազմակերպող՝
ՀՀ ԿԳՆ <ԸՆՏԱՆԻՔ>  մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ:
 
 Աշխատանքները ուղարկել հետևյալ հասցեով՝
 
<Ընտանիք> ՄՊՍԿ ՊՈԱԿ, Անի թաղամաս, 11փողոց, 5/2
Գյումրի 3126, Հայաստանի Հանրապետություն
“Endanik” Youth Creative Center SNCO 
5/2, 11th Str., “Ani” district, Gyumri 3126, Republic of Armenia 
Հեռ./Tel.  /374 312/ 6.64.07, 6-64.08
Էլ-փոստ/e-mail info@entanik.am
 
 
 
                                                   Դիմում-հայտ
                 «Ցավի գույնը» ստեղծագործական մրցույթի
 
 
Անուն, աղգանուն
Name /Last Name
Имя / Фамилия
                                                                                                                     
Ազգություն/սեռ/տարիք
Nationality/gender/age
Национальность /пол /возраст
 
Հասցե՝ երկիր, մարզ, քաղաք/գյուղ
Address: city/village, region, country
Адрес: страна, регион, город/село
 
Կրթական հաստատության անվանում
Educational institution name
Название учебно-образовательного заведения
 
Հեռախոս, էլ. հասցե
Telephone, E-Mail
Телефон, электронный адрес
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տեսնել Ավելին
մրտ 18, 2015

«Կիկոսի մահը» հեքիաթի բեմականացում

 2015 թվականի  մարտի  20-ին, ժամը 15:00-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի կունենա տիկնիկավարի միջազգային օրվան նվիրված «Կիկոսի մահը» հեքիաթի բեմականացումը:

Տեսնել Ավելին
մրտ 18, 2015

Հովհաննես Շիրազին նվիրված ցերեկույթ

 

2015 թվականի մարտի 19-ին ժամը 15:00-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում  տեղի կունենա Հովհաննես Շիրազին նվիրված գրական ցերեկույթ:

Սիրով հրավիրում ենք: 

Տեսնել Ավելին
մրտ 13, 2015

Performances de Noёl et de Nouvel An

Le 23 décembre
«Le miracle du Nouvel An» - salle du centre culturel d’Achotsq à 15h
 
Le 25 décembre, salle de spectacle du centre “Endanik”
Spectacle intitulé “Le renard rusé”, à 11h
Spectacles joyeux de Nouvel An, à 12h, 13h, 15h
 
Le 26 décembre
Carnaval – salle de spectacle du centre “Endanik”, à 12h
 
Le 27 décembre
«Nouvel An et Noёl» - salle de spectacle du centre “Endanik”, à 11h, 16h
 
Nous vous invitons tous à participer à ces performances.
 

Տեսնել Ավելին
մրտ 05, 2015

“The silent witnesses of the history”

 
From April 1 st, 2015 in  “Endanik” youth creative center of the Ministry of Science and Education of the Republic of Armenia starts the program dedicated to the 100th anniversary of the Armenian Genocide, entitled “The silent witnesses of the history”. 
Persons interested in it  are invited to participate in the following contests realized in the frame of the program:
 
The preparation of the slide show on the following theme “Churches of Western Armenia yesterday and today”.
• Gathering of  information about churches of the Shirak region.
The creative work entitled “The silent witnesses of the history”/the works can be done in different styles (works of applied arts, that is to say, painting, pottery, rug making, silversmithing, creative composition and so on)/.
 
The works can be done individually or in groups.
The authors of the best three works of each contest will be awarded.
The submission deadline is the 10th of May.
For the clarificantions refer to the staffroom.
 
 
DIRECTORATE
 

Տեսնել Ավելին