«Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ
«Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ
«Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպում է «Ցավի գույնը» խորագրով ստեղծագործական մրցույթ:
Մրցույթը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
Մրցույթին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր՝ 10-14 և 15-18 տարեկան դեռահասներ:
Կարող են ներկայացվել դեկորատիվ-կիրառական արվեստի ցանկացած ոճի աշխատանքներ տարբեր նյութերի համադրությամբ:
Գնահատման ընթացքում հաշվի են առնվելու նախագծի գաղափարի յուրօրինակությունը և կատարման տեխնիկան:
Աշխատանքների ներկայացման ժամկետն է՝ 2015թ. սեպտեմբերի 20-ից մինչև 30-ը:
Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ www.entanik.am կայք էջից:
«Ցավի գույնը» ստեղծագործական մրցույթ
Հարգելի պատանիներ, աղջիկներ և ուսումնական հաստատությունների ղեկավարներ ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպում է ստեղծագործական մրցույթ՝ «Ցավի գույնը» խորագրով:
Մրցույթը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
Մրցույթի նպատակը
• Ստեղծագործական աշխատանքների միջոցով հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
• Խթանել դեռահասների ստեղծագործական մտածողությունը:
• Զարգացնել համագործակցելու կարողություն:
• Ներկայացնելով հայ ժողովրդի անցյալի սև էջերը արթուն պահել ազգային հիշողությունը:
• Բացահայտել տաղանդավոր երեխաներին:
Մրցույթը հնարավորություն կտա ևս մեկ անգամ անդրադարձ կատարել հայ ազգի նկատմամբ գործած ոճրագործությանը և խրախուսել պահանջատիրությունը:
Մրցույթի թեմաները
• « Անցյալի ողբերգական էջեր»
• «Ցեղասպանության ճանաչում»
• « Արդար պայքար»
• « Պահանջս մեկն է…»
• «Շարունակելու ենք մեր պայքարը»
• «Լուսավոր ապագա»
• «Վերածնունդ»
Մրցույթի մասնակիցները
Մրցույթին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր՝ 10-14 և 15-18 տարեկան հայազգի կամ հայկական արմատներ ունեցող դեռահասներ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Սփյուռքից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ /խեցեգործություն, արծաթագործություն, ասեղնագործություն, փայտի փորագրություն, գորգագործություն, նկարչություն և այլն/, ինչպես նաև ցանկացած նյութերի համադրությամբ աշխատանքներ:
Ներկայացվող պահանջները
• Աշխատանքների առավելագույն չափը՝ 40- 60 սմ
• Քաշի առավելագույն չափը 5կգ
Մրցույթի թեմաներին և նշված չափերին չհամապատասխանող աշխատանքները ինքնաբերաբար դուրս կմնան մրցույթից:
Աշխատանքները պետք է լինեն ճիշտ փաթեթավորված:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ աշխատանք:
Ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքներ:
Ընդունվում են միայն աշխատանքների բնօրինակները, կցված լրացված հայտով :
Հայտը պետք է լրացված լինի ընթեռնելի՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Անհրաժեշտ խորհրդատվության համար կարող եք դիմել գրավոր՝ info@entanik.am էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի կազմակերպման կարգը
Աշխատանքների ներկայացման ժամկետն է՝ 2015թ. սեպտեմբերի 20-ից մինչև 30-ը:
Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հաձնաժողովի կողմից, նախապատվությունը կտրվի առավելագույն ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերած մասնակիցներին:
Յուրաքանչյուր տարիքային խմբի հաղթողներին կշնորհվի առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ և պատվոգրեր:
Կտրվի նաև մրցանակ լավագույն ստեղծագործական մտքի համար:
Հոկտեմբերի 15-ին մրցույթի արդյունքները կհրապարակվեն www.entanik.am կայք էջում և տարբեր լրատվամիջոցներով:
Հոկտեմբերի 23-ին կցուցադրվեն լավագույն աշխատանքները, հաղթողներին կհանձնվեն մրցանակներ և պատվոգրեր:
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անի թաղամաս, 11 փողոց, 5/2 , «Ընտանիք» ՄՊՍ կենտրոն:
Կազմակերպող՝
ՀՀ ԿԳՆ <ԸՆՏԱՆԻՔ> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ:
Աշխատանքները ուղարկել հետևյալ հասցեով՝
<Ընտանիք> ՄՊՍԿ ՊՈԱԿ, Անի թաղամաս, 11փողոց, 5/2
Գյումրի 3126, Հայաստանի Հանրապետություն
“Endanik” Youth Creative Center SNCO
5/2, 11th Str., “Ani” district, Gyumri 3126, Republic of Armenia
Հեռ./Tel. /374 312/ 6.64.07, 6-64.08
Էլ-փոստ/e-mail info@entanik.am
Դիմում-հայտ
«Ցավի գույնը» ստեղծագործական մրցույթի
Անուն, աղգանուն Name /Last Name Имя / Фамилия | |
Ազգություն/սեռ/տարիք Nationality/gender/age Национальность /пол /возраст | |
Հասցե՝ երկիր, մարզ, քաղաք/գյուղ Address: city/village, region, country Адрес: страна, регион, город/село | |
Կրթական հաստատության անվանում Educational institution name Название учебно-образовательного заведения | |
Հեռախոս, էլ. հասցե Telephone, E-Mail Телефон, электронный адрес |