Հետևեք մեզ.

Հայտարարություններ

հլս 15, 2017

«Ապրելու ապրիլ» խորագրով միջոցառում

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպում է «Ապրելու ապրիլ» խորագրով միջոցառում`
ապրիլի 10-ին, ժամը` 15:30-ին, Աշոցքի մարզամշակութային կենտրոնում
ապրիլի 11-ին, ժամը` 16:00-ին, «Ընտանիք» կենտրոնում:
 
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
 
06.04.2017թ. Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հլս 15, 2017

«Իմ հոգու կանչը» խորագրով

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մարտի 27-ին, ժամը` 16:30-ին կազմակերպում է «Իմ հոգու կանչը» խորագրով միջոցառում` նվիրված Թատրոնի միջազգային օրվան:  
Սիրով հրավիրում ենք:
 
20.03.2017թ. Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հլս 15, 2017

Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումներ

 
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կանցկացվի մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շարք հետևյալ ժամանակացույցով.
մարտի 24-ին, ժամը` 16:00-ին ցուցահանդես` «Նայենք աշխարհին պայծառ աչքերով» խորագրով
մարտի 31-ին, ժամը`16:00-ին միջոցառում` «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով
ապրիլի 7-ին, ժամը`16:00-ին միջոցառում`«Կյանքի  ծաղիկը» խորագրով
ապրիլի 14-ին, ժամը` 16:00-ին ցուցահանդես` «Ավետում»   խորագրով:
 
Սիրով հրավիրում ենք:
20.03.2017թ. Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հլս 15, 2017

«Կապուտաչյա հայրենիք» խորագրով միջոցառում

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մարտի 11-ին, ժամը` 16:00-ին կազմակերպում է «Կապուտաչյա հայրենիք» խորագրով միջոցառում` նվիրված Եղիշե Չարենցի 120-ամյակին:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
07.03.2017թ. Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հլս 06, 2017

«Սպորտը կյանքի կենարար աղբյուր» խորագրով սպորտլանդիա

ՀՀ ԿԳՆ « Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 28-ն, ժամը՝ 10:00-ին կազմակերպում է «Սպորտը կյանքի կենարար աղբյուր» խորագրով սպորտլանդիա:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
 
 
 

Տեսնել Ավելին
հլս 06, 2017

Մասնագիտական դաս՝ «ԿԱՎԵ ԿԱՄՈՒՐՋ» խորագրով

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  հունիսի  23 -ին, ժամը` 12:00-ին  «Սբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցու  բակում կազմակերպում է  «ԿԱՎԵ ԿԱՄՈՒՐՋ» խորագրով մասնագիտական դաս: 
Սիրով  հրավիրում  ենք  մասնակցելու:
 
15.06.2017թ. ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
 

Տեսնել Ավելին
հլս 06, 2017

Հայ մեծ ծովանկարիչ Հ. Այվազովսկու 200 ամյակին նվիրված ծրագրի ամփոփում

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրում հունիսի 14-ին, ժամը՝ 14:00-ին տեղի կունենա հայ մեծ ծովանկարիչ Հ. Այվազովսկու 200 ամյակին նվիրված ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Սիրով հրավիրում ենք բոլորին: Տնօրինություն

Տեսնել Ավելին
հլս 06, 2017

«Ներկիր ինքդ» խորագրով միջոցառում Գյումրու Վարդանաց հրապարակում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ իրականացնում է միջոցառումների շարք, որը մեկնարկվել է «Այվազովասկի-200»  ստեղծագործական մրցույթի հայտարարմամբ: «Ընտանիք» կենտրոնը համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ,  ծրագրի շրջանակում հունիսի 6-ին, ժամը 12:00-ին Գյումրու Վարդանաց հրապարակում կիրականացի «Ներկիր ինքդ» խորագրով  պլանավորված զանգվածային գործողություն /ֆլեշմոբ/, որին զուգահեռ կկազմակերպվի ցուցահանդես, երաժշտական և պարային կատարումներ՝ կրթամշակութային հաստատությունների մասնակցությամբ:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու:
 
 
 

Տեսնել Ավելին
հնս 13, 2017

Գրքահավաք «Ընթերցանությունը զարգացման աղբյուր» խորագրով փառատոնի շրջանակում

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Ընթերցանությունը զարգացման աղբյուր» խորագրով փառատոնի շրջանակում կազմակերպում է գրքահավաք կենտրոնի գրադարանը համալրելու նպատակով: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն կազմակերպվող գրքահավաքին: Տնօրինություն

Տեսնել Ավելին
հնս 13, 2017

Ստեղծագործական մրցույթ «Գիրքը և ես» խորագրով

Մրցույթի կազմակերպիչ
 ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Ընթերցանությունը զարգացման աղբյուր» խորագրով փառատոնի շրջանակում իրականացնում է ստեղծագործական մրցույթ՝ «Գիրքը և ես» խորագրով:
 
Մրցույթի նպատակ
Նպաստել դեռահասների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և գիրքի նկատմամբ հետաքրքրության ամրապնդմանը:
 
Մրցույթին ներկայացվող աշխատանքներ
դեկորատիվ-կիրառական  արվեստի ճյուղերի բազմաոճ անհատական կամ խմբային աշխատանքներ` կատարված տարբեր տեխնիկայով
պաստառ
ստեղծագործական շարադրություն
սահիկահանդես
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 5-18 տարեկան դեռահասներ:
 
Մրցույթի կազմակերպման  և գնահատման կարգ
Աշխատանքների ներկայացման ժամկետը մինչև սեպտեմբերի 1-ը:
Դիմում-հայտերը կլրացվեն տեղում:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
5-9 տարեկան
10-14  տարեկան
15-18  տարեկան
 
Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով:
Աշխատանքները կներկայացվեն ծրագրի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսին:
 
                         
 
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հնս 01, 2017

«Հայաստանը մանուկների աչքերով» խորագրով միջոցառում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում  հունիսի  1-ին, ժամը՝ 12:00-ին կազմակերպում է «Հայաստանը մանուկների աչքերով» խորագրով  միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: 
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
 
 
                                            Տնօրինություն
 
 

Տեսնել Ավելին