«Ներկիր ինքդ» խորագրով միջոցառում Գյումրու Վարդանաց հրապարակում
«Ներկիր ինքդ» խորագրով միջոցառում Գյումրու Վարդանաց հրապարակում
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ իրականացնում է միջոցառումների շարք, որը մեկնարկվել է «Այվազովասկի-200» ստեղծագործական մրցույթի հայտարարմամբ: «Ընտանիք» կենտրոնը համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ, ծրագրի շրջանակում հունիսի 6-ին, ժամը 12:00-ին Գյումրու Վարդանաց հրապարակում կիրականացի «Ներկիր ինքդ» խորագրով պլանավորված զանգվածային գործողություն /ֆլեշմոբ/, որին զուգահեռ կկազմակերպվի ցուցահանդես, երաժշտական և պարային կատարումներ՝ կրթամշակութային հաստատությունների մասնակցությամբ:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու: