Հետևեք մեզ.

«Մշակույթն առանց սահմանների» մարզային փառատոն

«Մշակույթն առանց սահմանների» մարզային փառատոն

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպում է «Մշակույթն առանց սահմանների» մարզային փառատոն, որը տեղի կունենա Շիրակի մարզի սահմանամերձ Երազգավորս համայնքում  հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին: 
Փառատոնին մասնակցելու են Շիրակի մարզի Աշոցք, Բասեն, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ջրառատ, Ցողամարգ համայնքները, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի փողային նվագախումբը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մալաթիայի հայորդած տան թմբկահարների անսամբլը: 
Միջոցառմանը ներկայացվելու են մասնակից համայնքներին բնորոշ սովորույթները, պահպանված ազգային արժեքներն ու առանձնահատկությունները: 
Փառատոնը կեզրափակվի միասնության շուրջպարով՝ կենտրոնի սաների և ազգաբնակչության մասնակցությամբ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու փառատոնին:
 
25.05.2016թ.
                                                                                                                                                              Տնօրինություն