Մրցույթ «Պատմության լուռ վկաները» խորագրով
Մրցույթ «Պատմության լուռ վկաները» խորագրով
2015 թվականի ապրիլի 1-ից ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում մեկնարկվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Պատմության լուռ վկաները» խորագրով ծրագիրը:
Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու ծրագրի շրջանակներում իրականացվող հետևյալ մրցույթներին.
• «Արևմտյան Հայաստանի եկեղեցիները երեկ և այսօր» թեմայով՝ սահիկահանդեսի պատրաստում:
• Շիրակի մարզի եկեղեցիների վերաբերյալ տեղեկությունների հավաքում:
• «Պատմության լուռ վկաները» խորագրով ստեղծագործական աշխատանք /աշխատանքները կարող են կատարվել ցանկացած ոճով (կիրառական արվեստի գործեր՝ գեղանկարչություն, խեցեգործություն, կարպետագործություն, արծաթագործություն, ստեղծագործական շարադրություն և այլն)/:
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Յուրաքանչյուր մրցույթի լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան մրցանակի:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ 10-ը մայիսի:
Պարզաբանումների համար դիմել «Ընտանիք» ՄՊՍ կենտրոն:
Հեռախոս +374 312 6 64 07
Հասցե ք. Գյումրի, 11 փողոց, 5/2
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ