Հետևեք մեզ.
thumb

Դաշնամուր

Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի

Դաշնամուրը համարվում է երաժշտական նվագարանների արքան: Ուսուցման ընթացքում կուսումնասիրեն տարբեր ժողովուրդների, ինչպես նաև հայ և արտասահմանյան կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները, հմտություններ ձեռք կբերեն այդ ստեղծագործությունները կատարելու, իրենց իսկ անհատական զգացողությամբ (դիրքորոշում), որն էլ կձևավորի համապատասխան արժեհամակարգ: Խմբակի ուսուցումը կձևավորվի սովորողի մոտ հիմնարար կարողունակություններ և կամրապնդվի երաժշտատեսական գիտելիքները:
Երաժշտական կրթությունը տալիս է երեխային գեղավեստական դաստիարակություն, բազմաֆունկցիոնալ մտածողություն, ճաշակ, ապահովում շփումը մշակութային բարձր արժեքների հետ։
 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ուսուցումը  իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբակում կարող են լինել տարբեր ժամանակում ընդունված սաներ, ուստի յուրաքանչյուր սանի ցուցաբերվում է անհատական  մոտեցում, հաշվի առնելով վերջիններիս հնարավորությունները, հետաքրքրություններն ու  ընդունակությունները:Կազմակերպել այցելություններ համերգասրահներ, հանդիպումեր երգարվեստի ոլորտի մասնագետների, երաժիշտների հետ, քննարկումներ, մասնագիտական փորձի փոխանակում, նոր գիտելիքների ձեռքբերում: Բաց դասերի և հաշվետու համերգների անցկացում, նվագակցություններ ազգային նվագարանների հետ: Նախապատրաստել սաներին ընդունելության՝ երաժշտական ուսումնական հաստատություններ։
 

Ծրագրի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • ճանաչեն դաշնամուրի կառուցվածքը, ստեղնաշարը, ռեգիստրները, ութնյակները (օկտավաները) և այլն,

  • կարողանան ընթերցել, մեկնաբանել և կատարել դաշնամուրային մանրանվագներ,

  • ստեղծագործությունները կատարեն ազատ, անկաշկանդ,

  • Ցուցաբերեն ստեղծագործական մոտեցում, յուրովի մեկնաբանեն կատարվող ստեղծագործությունը՝ արտահայտելով սեփական դիրքորոշումը, 

  • տիրապետեն նոտայի համակարգին: