Հետևեք մեզ.
thumb

Ասեղնագործություն

Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երեք տարի

Ուսումնառության ընթացքում ասեղնագործության խմբակի սաները ծանոթանում են ասեղնագործության պատմությանը,  գեղարվեստական արժեքներին, երկրաչափական, բուսական և կենդանական զարդանախշերի բազմազանությանը, ազգային պատմամշակութային ակունքներին, ոլորտի ճանաչված մասնագետներին և նրանց ստեղծագործություններին: 

Տեսական և գործնական պարապմունքների հիման վրա ձեռք են բերում ասեղնագործության պարզ և բարդ կարատեսակների, ժանյակի տեսակների, գեղարվեստական ասեղնագործություն կատարելու կարողություններ և հմտություններ:

Սովորում արհեստանոցում  աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, նախապատրաստել և ճիշտ օգտագործել աշխատանքային գործիքները, կատարել զարդանախշերի և զարդապատկերների ճիշտ ընտրություն,  տալ գունային լուծումներ,  օգտվել գծագրերից և պայմանական նշաններից, շտկել ասեղնագործված աշխատանքի թերությունները, կատարել վերջնամշակման և հարդարման աշխատանքներ՝ պահպանել անվտանգության կանոնները:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային և անհատական ձևերով՝ տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:

Նոր ընդունված սաների համար կիառվում է անհատական մոտեցում՝ շերտավոր ուսուցման միջոցով, աստիճանաբար ներգրավելով ընդհանուր գործընթացի մեջ։

Ծրագրի շրջանակներում իրականացվում են դաստիարակչական տարաբնույթ աշխատանքներ՝ այցելություններ կրթամշակութային օջախներ, թեմատիկ ֆիլմերի դիտումներ, հանդիպումներ անվանի արվեստագետների հետ, մասնակցություն շաբաթօրյակներին, կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին, ցուցահանդեսներին, քաղաքային կամ հանրապետական մրցույթ փառատոնների։ Ուսուցման բովանդակությունը ամփոփվում  է տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսով։


 

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝

  • տիրապետեն ասեղնագործության հիմունքներին,

  • իմանան ասեղնագործողի զբաղմունքի նկարագիրը, ուսումնական և մասնագիտական արհեստանոցի աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները,

  • կարողանան նախապատրաստել և ճիշտ  օգտագործել աշխատանքային գործիքները և պարագաները,

  • իմանան ասեղնագործության գործընթացի կատարման փուլերը:

  • կարողանան ասեղնագործել թաշկինակներ, տակդիրներ, սփռոցներ, վարագույրներ, ծածկոցներ, անկողնային պարագաներ, հագուստի մասեր, ազգային հագուստներ, պաննոներ և կատարել այլ  գեղարվեստական աշխատանքներ, 

  • կարողանան ընտրել զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրել համապատասխան էսքիզը,

  • կարողանա Էսքիզում պահպանել ասեղնագործության մասնագիտական  պահանջները,

  • կատարեն կոմպոզիցիայի կառուցում, տալ գունային լուծում, ուշադրություն դարձնել կոմպոզիցիայի հիմունքներին,

  • կարողանան ճիշտ օգտվել ձևավորված աղյուսակի գծագրից և պայմանական նշաններից,

  • ճիշտ համադրեն ասեղնագործության տարբեր ոճերի կատարման ընթացքում տեխնոլոգիական գործողությունները,

  • շտկեն ասեղնագործության թերությունները, կատարեն վերջնամշակման և հարդարման աշխատանքներ,

  • գնահատեն գեղեցիկը շրջակա միջավայրում,

  • մասնակցեն  մրցույթ-ցուցահանդեսներին և փառատոններին: