Հետևեք մեզ.

Հայտարարություններ

նոյ 08, 2018

Discussion, table ronde ʺÀ la rencontre de l’enfanceʺ

 
Le 24 octobre l’atelier d’anglais du centre créatif pour enfants ʺEndanikʺ du Ministère de l’Éducation et de la Science organise la discussion, table ronde intitulée ʺÀ la rencontre de l’enfanceʺ avec la participation des jeunes écrivains. Cet évènement se déroulera au filial régional de Chirak de l’unité des écrivains d’Arménie
On vous invite cordialement à y participer.
 
Direction
 
 

Տեսնել Ավելին
նոյ 05, 2018

«Գյումրին Անանիկյանի աչքերով» խորագրով ցուցահանդես

ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում նոյեմբերի 14-ին, ժամը՝ 15:00-ին տեղի կունենա «Գյումրին Անանիկյանի աչքերով» խորագրով ցուցահանդես:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու: 
Տնօրինություն 
 

Տեսնել Ավելին
նոյ 05, 2018

«Մաքրենք մեր շրջապատը» խորագրով շաբաթօրյակ

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 10-ին, ժամը` 10:00-ին կազմակերպում է «Մաքրենք մեր շրջապատը»  խորագրով շաբաթօրյակ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
      
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հոկ 20, 2018

«Գույնի վարպետը» խորագրով ցուցահանդես-միջոցառում

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Շիրակի մարզի Երազգավորսի միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 31-ին, ժամը` 15:30-ին կազմակերպում է «Գույնի վարպետը» խորագրով ցուցահանդես-միջոցառում:
Սիրով  հրավիրում ենք:
 
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հոկ 20, 2018

«Մանուկ երազանքի գույները» խորագրով ցուցահանդես

Հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 16:00-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի կունենա  վիտրաժային խմբակի սաների աշխատանքների «Մանուկ երազանքի գույները» խորագրով ցուցահանդես: 
Սիրով հրավիրում ենք բոլորին:
 
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հոկ 20, 2018

«Սրբոց Թարգմանչաց խորհուրդը» խորագրով տեսադաս

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված տեսադաս «Սրբոց Թարգմանչաց խորհուրդը» խորագրով, որի ընթացքում սաները երաժշտության ներքո կընթերցեն նաև սաղմոսներ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
 
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հոկ 20, 2018

«Կյանքն իր բոլոր գույներով» խորագրով միջոցառում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա «Կյանքն իր բոլոր գույներով» խորագրով միջոցառում՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուին և Ֆրանկոֆոնիային:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հոկ 20, 2018

«Հանդիպում մանկությանը…» խորագրով կլոր սեղան-քննարկում

Հոկտեմբերի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի անգլերենի խմբակը Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում կազմակերպում է «Հանդիպում մանկությանը…» խորագրով կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ ՀԳՄ մանկագիրների և երիտասարդ ստեղծագործողների:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
 
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
հոկ 15, 2018

«Մանրանկարչության արտացոլումը հայ միջնադարյան առակներում» խորագրով մանրանկարչական ցուցահանդես

Հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 15:00-ին ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի կունենա         «Մանրանկարչության արտացոլումը հայ միջնադարյան առակներում»  խորագրով մանրանկարչական ստեղծագործական ցուցահանդես:
Սիրով հրավիրում ենք դիտելու: 
 
Տնօրինություն 
 

Տեսնել Ավելին
հոկ 15, 2018

«Ուլունքագործության ինքնատիպությունը» խորագրով ցուցահանդես

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա ցուցահանդես «Ուլունքագործության ինքնատիպությունը» խորագրով:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին
սեպ 27, 2018

«Հայաստանի աղն ես, Գյումրի՛» խորագրով ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը 1988թ. աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված  սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն իրականացնում է «Հայաստանի աղն ես, Գյումրի՛» խորագրով միջոցառումների շարք.
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների և Ջավախքի դեռահասների հյուրընկալում «Ընտանիք» կենտրոնում, ծանոթացում կենտրոնի գործունեությանը, ըստ նախընտրած մասնագիտություների ազգային արհեստի ու արվեստի խմբակներում գործնական դասընթացների մասնակցություն
Այցելություներ Մարմաշենի վանական համալիր, Մինաս Ավետիսյանի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններ, Հովհ. Շիրազի, Մհեր Մկրտչյան հուշատուն-թանգարաններ, Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Ծաղկեպսակի խոնարհում Սբ. Ամենափրկչի տարածքում գտնվող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ, ծանոթացում Խաչքարերի պուրակում Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակով  ստեղծված նմուշներին, մասնակցություն Յոթ Վերք եկեղեցում մատուցվող  Սբ. Պատարագին
Հանդիպում, զրույց-քննարկում  վաստակաշատ  գյումրեցի արվեստագետների, բանաստեղծների և մշակութային գործիչների հետ և սեմինարի անցկացում, ստեղծագործական մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքների ցուցադրություն, գեղարվեստական միջոցառում
Մասնակցություն Գյումրու օրվան նվիրված քաղաքային միջոցառմանը
Գյումրու Սուրբ Նշան  եկեղեցում նորադիր երգեհոնի ունկնդրում
«Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ նկարչական և խեցեգործական ֆլեշմոբերի անցկացում
«Ընտանիք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով 
 
 
Տնօրինություն
 

Տեսնել Ավելին